Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am

Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am

Յոգան նույնքան օգտակար է առողջության համար, որքան հեծանվավազքը։ Յոգայի հանգիստ պրակտիկան նվազեցնում է ճնշումը եւ արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, օգնում է նիհարել եւ թողնել ծխելը։ Ընդ որում, որոշ դեպքերում յոգան ավելի արդյունավետ է, քան ճնշումն իջեցնող դեղահաբերը։ Այս ամենը պարզել են Նիդերլանդների Էրազմուս Ռոտերդամցու անվան համալսարանի եւ ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները։

 

Գիտնականները յոգայի արդյունավետության մասին 37 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է ավելի քան 2700 մարդ։ Բոլոր այս հետազոտությունները ցույց են տվել, որ յոգայով զբաղվող տղամարդիկ եւ կանայք 3 ամսվա ընթացքում նիհարել են միջինը 2,5 կգ, իսկ արյան մեջ խոլեսթերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը՝ զգալիորեն նվազել։

 

Մի հետազոտության ժամանակ, որին մասնակցել են  սրտային հիվանդությունների, զարկերակային ճնշման հիվանդություններ ունենալուն հավակնող մարդիկ, պարզվել է՝ յոգայի շնորհիվ այդ մարդկանց մոտ  երեք անգամ ավելի շատ նվազել է ճնշումը, քան դեղորայք ընդունելուց հետո։

 

Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչումն է մարդկանց օրգանիզմի վրա յոգայի նման ազդեցությունը. հնարավոր է պատճառն այն է, որ յոգայում մեծ հաջողությամբ են համատեղվում ֆիզիկական վարժություններն ու ռելաքսացիան։

 

Ամեն դեպքում այս հայտնագործությունը հույս է ներշնչում բոլոր նրանց, ովքեր շատ ծեր են եւ թույլ այլ վարժությունների համար։ Չէ՞ որ յոգայով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, եւ այն առանց բացառության կարող է բոլորի համար օգտակար լինել։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mon-charme.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ